ԳլխավորԼուր

Ուկրաինայում մեկ օրում երկու ուսանող է ընկել բարձրահարկից եւ մահացել

Ուկրաինայի Դոնեցկի մարզում մեկ օրում երկու ուսանող է մահացել, տեղեկացնում է tsn.ua-ն։

Հունվարի 13-ի առավոտյան ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Պոկրովսկ քաղաքի բուհական հանրակացարանում 21-ամյա ուսանողուհի է ցած նետվել 8-րդ հարկի պատշգամբից։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, նա մահացել է։

Մոտավորապես նույն ժամին ահազանգ է տացվել Մարիուպոլի ոստիկանական բաժանմունքում այն մասին, որ Պրիմորսկի շրջանում 15-ամյա ուսանող է մահացել՝ ընկնելով 5-րդ հարկից։

Հարուցվել է քրեական գործ։

Comment here