ԳլխավորԼուր

Հրաժեշտ՝ Windows 7-ին

2009 թվականի հոկտեմբերի 22-ին թողարկված Windows 7 գործառական համակարգի տեխնիկական օժանդակումը եւ նորացումը հունվարի 14-ից դադարեցվում են: Այդ մասին իր կայքում հայտնել Է ԱՄՆ-ի Microsoft ընկերություն:

Համակարգիչները, որոնցում տեղակայված Է Windows 7 համակարգը, կշարունակեն գործել, բայց Microsoft-ն այլեւս տեխնիկական օժանդակություն ցույց չի տա եւ նորացումներ չի թողարկի:

Ընկերությունը Windows 7-ի օգտատերերին խորհուրդ է տալիս ֆայլերի եւ լուսանկարների պատճեններ ստեղծել OneDrive ամպային ծառայության միջոցով եւ անցում կատարել Windows 10 օպերացիոն համակարգին։

Comment here