ԳլխավորԼուր

Ինչպես են ԱՄՆ համալսարաններն օգտագործում ուսանողներին կիբեռհանցագործությունների դեմ պայքարելու համար

ԱՄՆ ուսանողներ համակարգչի մոտ

Կիբեռհանցագործների համար ամենատարածված թիրախներից մեկը հանդիսացող համալսարանները դրանց դեմ պայքարում նոր «զենք» են գտել՝ իրենց սեփական ուսանողներին: Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ի համալսարաններն ու քոլեջները ավելի ու ավելի հաճախ են վարձում ուսանողների և նրանց վերապատրաստում որպես վերլուծաբաններ իրենց SoCs անվտանգության կենտրոններում, հայտնում է microsoft.com-ը։

Ուսանողները կողք կողքի աշխատում են լրիվ դրույքով աշխատողների հետ՝ կատարելով այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են դեպքերի զեկույցների վերլուծությունը, կիբեռսպառնալիքների որոնումը և կասկածելի առցանց վարքագծի հետաքննությունը: Կենտրոնները հիմնականում տեղակայված են համալսարանում, չնայած որոշ աշխատակիցներ հեռակա կարգով են միանում, իսկ հաստիքացուցակը կազմվում է ըստ ուսանողների ուսումնական ժամանակացույցի: Ուսանողները ձեռք են բերում արժեքավոր գործնական փորձ՝ պաշտպանելու խոշոր կազմակերպությանը կիբեռհարձակումներից (ու ավելի լավ հնարավորություն՝ հետագայում աշխատանքի անցնելու համար), իսկ համալսարանները ՏՏ ռեսուրսներ են ստանում ավելի ցածր գնով՝ միաժամանակ լրացնելով կադրերի պակասը կիբեռանվտանգության ոլորտում: Այս մոդելը նաև հնարավորություն է տալիս երկու կողմերին էլ ավելի լավ պատկերացում կազմել, թե ինչպես կարելի է պաշտպանել խոշոր կազմակերպությունը կիբեռհարձակումներից։

Ի դեպ, ԱՄՆ-ում ավելի քան 400,000 կիբեռանվտանգության թափուր աշխատատեղեր կան։

«Իսկապես հիանալի է, երբ ուսանողը կարող է ասել, որ «ես իրական Soc վերլուծություն եմ անում», — ասում է Օրեգոնի պետական համալսարանի տեղեկատվական անվտանգության գլխավոր մասնագետ Դեյվիդ Մաքմորիսը։

Վերջին հինգ տարիների ընթացքում ուսանողների կողմից աջակցվող SoCs -ը մեծ տարածում է գտել, ինչը համընկավ քոլեջների և համալսարանների վրա կիբեռհարձակումների կտրուկ աճի հետ: Microsoft-ի վերջին զեկույցի համաձայն, կրթության ոլորտը ներկայումս աշխարհում երրորդ ոլորտն է, որն առավել ենթակա է կիբեռհանցագործությունների, և համալսարանները բախվում են կիբեռանվտանգության եզակի մարտահրավերների հետ:

Ուսանողական SOC-ի աշխատակիցները հիմնականում վերլուծում են Microsoft Defender XDR պլատֆորմի կողմից արձանագրված միջադեպերը՝ սկսած նոութբուքի չարամիտ ծրագրերից մինչև ուսանողի էլփոստի հաշվի կասկածելի գործունեություն, փնտրում են հնարավոր առցանց սպառնալիքներ և աշխատում են իրենց սեփական կիբեռանվտանգության նախագծերի վրա:

Ըստ Microsoft–ի, SoCs-ի համալսարանական ստորաբաժանումների վերլուծական ուսանողները սովորաբար վաստակում են ժամում $ 15-ից $ 25, մինչդեռ ԱՄՆ-ում կիբեռանվտանգության վերլուծաբանի միջին մեկնարկային աշխատավարձը $ 99,000-ից $ 122,000 է, ինչը սովորաբար գերազանցում է ժամում $ 45-ը: