ԳլխավորԼուր

ՊՆ-ն ու «Հայտեկ»-ը հայտարարում են մրցույթ զորակոչիկների համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեկ» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով.

  • ծրագրավորում,
  • ցանցային/համակարգային ադմինիստրացիա,
  • կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2025 թվականի հունվարի 11-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝ +374 10 294416: