ԳլխավորԼուր

Երկու հայ զինծառայող հրազենային վիրավորում է ստացել

Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։
ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։