ԳլխավորԼուր

Հաստատվել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

Շիրակի պետական համալսարան, ՇՊՀ

ՀՀ վարչապետի դեկտեմբերի 8-ի 1389-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Կարեն Թռչունյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նազելի Բաղդասարյան — ՀՀ Շիրակի մարզպետ
Արթուր Շատվորյան — ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Արտուր Մովսիսյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
Արթուր Պապիկյան — Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Բագրատ Ենգիբարյան — «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Լևոն Բարսեղյան — Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ջոն Կարապետյան — ՀՀ ԳԱԱ-ի «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Արմեն Թումասյան — «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)
Ալեքսան Տեր-Մինասյան — «Շիրակ տուրս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Լուսինե Գևորգյան — Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դոցենտ
Վարդան Մանուկյան — Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դոցենտ
Աիդա Գարեգինյան — Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դոցենտ
Աշխեն Տոնոյան — Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դասախոս
Անահիտ Վալեսյան — Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դոցենտ

Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ

Լիլիթ Ավետիսյան — Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի սովորող
Մերի Դավթյան — Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի սովորող
Քրիստինե Առաքելյան — Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սովորող
Գևորգ Ղուկասյան — Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սովորող
Հովիկ Գալոյան — Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի սովորող

Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 18-ի 980-Ա որոշումը, որով հաստատված էր բուհի խորհրդի նախորդ կազմը: