ԳլխավորԼուր

Հաստատվել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ԵՊԲՀ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոփոխություն է կատարվել 2020 թվականի օգոստոսի 7-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշման մեջ, և 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1223-Ա որոշմամբ՝ հաստատվել է բուհի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը:

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Արթուր Մարտիրոսյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արմեն Նազարյան — ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Արթուր Հովսեփյան — ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Դավիթ Կարապետյան — ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Վիկտորիա Այդինյան — ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Արթուր Շուքուրյան — Քիթ-կոկորդ ականջաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (համաձայնությամբ)
Միքայել Ադամյան — «Նորք Մարաշ» ԲԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Գագիկ Քոչարյան — Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժ, «Շենգավիթ» ԲԿ-ի դիմածնոտային կլինիկայի ղեկավար, բժշկ. գիտ. թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)
Արմեն Հարությունյան — Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Հայկուհի Մինասյան — Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Միխայիլ Աղաջանով — Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ
Արեն Բաբլումյան — Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր
Իրինա Մալխասյան — Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ
Թամարա Սարգսյան — Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ
Հմայակ Սիսակյան — Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Անի Ռափյան — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ասպիրանտ
Սոնա Բունիաթյան — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող
Ստելլա Մարտիրոսյան — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի ուսանող
Տիգրան Ալեքսանյան — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող
Միշել Քոչարյան — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի ուսանող

Comment here