ԳլխավորԼուր

Օտարերկրացի ապագա բժիշկները 100+33 ծառ են տնկել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Աշխարհի 38 երկրից ԵՊԲՀ շուրջ 100 օտարերկրացի ուսանող, այդ թվում ռազմական բժիշկներ մայիսի 8-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տնկեցին 100 +33 ծառ։ Թվային այս համադրությունը խորհրդանշում է բժշկական համալսարանի 100-ամյա հոբելյանը, ինչպես նաև 33 այն հերացիականներին, որոնք արցախյան վերջին պատերազում կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։

Միջոցառումը նախաձեռնել էր կրթական, բնապահպանական ծրագրեր իրականացնող Education Up side Down հասարակական կազմակերպությունը, որի համահիմնադիրն է ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանը։

Հայարփի Սահակյանն ընդգծում է, որ նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում կարևոր աշխատանք է իրականացրել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն, Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Քրիստինա Վարդանյանը, որը ևս մասնակցում էր ծառատունկին։

Comment here