ԳլխավորԼուր

ԵՊԲՀ-ում վերսկսվում է մարզական խմբակների գործունեությունը

Համավարակով պայմանավորված, երկարատև ընդմիջումից հետո, կարևորելով ապագա բժիշկների առողջ ապրելակերպը և ֆիզիկական պատրաստվածությունը, Երևանի պետական բժշկական համալսարանի  ֆիզիկական դաստիարակության ամբիոնում վերսկսվում է մարզական խմբակների գործունեությունը, տեղեկացնում են ԵՊԲՀ-ից։

Ամբիոնում գործում են բռնցքամարտի, ըմբշամարտի, ձյուդոյի, եռամարտի, բասկետբոլի, ֆուտբոլի, մարմնամարզության, շախմատի, սեղանի թենիսի, ալպինիզմի, ինչպես նաև տուրիզմի խմբակներ:

Ցանկացողները կարող են դիմել ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոն:

Comment here