Ուսանողների բողոքը ուղղված չէր միայն ԵԹԿՊԻ-ն ՀՊՄՀ -ին միավորելուն: Ամենակարևոր և հիմնական խնդիրը վերաբերում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքին, որի որոշ կետեր ոտնահարոււմ են ուսանողների իրավունքները։
Այս մասին նշված է ԵԹԿՊԻ-ի ուսխորհրդի ֆեյսբուքյան էջում։
«Բողոքի ակցիաները կշարունակվեն և ավելի մեծ թափ կառնեն, եթե օրենքը չկասեցվի և չդրվի հանրային քննարկման»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ բուհում ուսանողները դասադուլ էին արել՝ պահանջելով կասեցնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։
Ավելի ուշ ԵԹԿՊԻ-ի ռեկտորը տեղեկացրեց, որ Մանկավարժական համալսարանին միացվելու լուրերն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։