ԳլխավորԼուր

Դիմորդները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Կառավարության առջեւ հավաքված՝ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները, ովքեր դժգոհ են ընդունելության նոր կարգից, հայտարարեցին, որ ԿԳՄՍ նախարարությունը չի պատրաստվում լուծել դուրս մնացած դիմորդերի հարցը։ Այդ պատճառով կոչ են անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդունել եւ լսել իրենց։

Մի քանի անգամ «Ամոթ» վանկարկելուց եւ ոստիկանության գնդապետի՝ հավաքին բնորոշ կոչեր չհնչեցնելու պահանջից հետո բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ԿԳՄՍ նախարարություն՝ հանձնելու համար իրենց նամակ-առաջարկը։

Հիշեցնենք, որ բուհերի ընդունելության նոր կարգով մրցույթի ժամանակ առաջնահերթություն է տրվել ոչ թե տվյալ առարկայի գնահատականին, այլ՝ հայտի առաջին տողում մասնագիտությունն ընտրելուն։

 

Comment here