Հուլիսի 18-ին հայտնի են դարձել 2024-2025 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման (անվճար և վճարովի) հիմնական (առաջին և երկրորդ) փուլի ընդունելության մրցույթի արդյունքները։
Հուլիսի 20-ին մեկնարկում է առկա բակալավրիատի ընդունելության գործընթացի լրացուցիչ փուլը․ ընդունելության քննություններից դրական միավոր ստացած (յուրաքանչյուր առարկայից 7,5 և ավելի միավոր), սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 20-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am-ում առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:
Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին:
Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին:
Առավելագույնը կարելի է հայտագրել 6 մասնագիտություն: