Վաղը հանրապետությունում քննական օր է՝ 4645 դիմորդ, որից 1329-ը Երևանում և 3316-ը՝ մարզերում, «Հայոց լեզու և հայ գրականություն» է հանձնելու 39 քննական կենտրոնում։ Կենտրոններից 11-ը մայրաքաղաքում է, 28-ը՝ մարզերում։
Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Երևանի քննական կենտրոնները
- թ․թ․ 11 հիմնական,
- 135 հիմնական,
- 155 հիմնական,
- 166 հիմնական,
- 168 հիմնական,
- 170 ավագ,
- 189 ավագ,
- 190 ավագ,
- 20 հիմնական,
- 29 ավագ
- 57 հիմնական դպրոցներ։
Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու: Մինչև ժ. 18.00-ն քննության արդյունքը վիճարկող դիմումները կարելի է գրել այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել եք տվյալ առարկան կամ ներկայացնել առցանց:
Հիշեցնենք՝ բուհերի ընդունելության համար այս փուլում հայտագրվել է 15 970 դիմորդ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews