Հոկտեմբերի 21-ին Հայաստանում մեկնարկել են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները։
Քննական առաջին օրը՝ հոկտեմբերի 21-ին, անցկացվել են «Քիմիա» (հայտագրված է 100 դիմորդ) ու «Ռուսաց լեզու» (հայտագրված է 160 դիմորդ) առարկաների քննությունները։
ԳԹԿ-ն ներկայացնում է թեստերն ու պատասխանները։
«Քիմիա»
«Ռուսաց լեզու»
Հիշեցնենք՝ այս տարի հեռակայի քննություններն անցկացվում են կենտրոնացված՝ միասնական քննությունների նման:
Այդ նպատակով հանրապետությունում ձևավորվել է 14 քննական կենտրոն, 6-ը՝ մարզերում և 8-ը՝ մայրաքաղաքում:
Հաջորդ քննությունը հոկտեմբերի 22-ին է. դիմորդները կստուգեն գիտելիքները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։