Հունվարի 20-ին մեկնարկել են 2024–2025 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. հունվարի 28-ին դիմորդները քննություն են հանձնել «Ֆիզիկա» ու «Հայոց պատմություն» առարկաներից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Հայոց պատմություն»
«Ֆիզիկա»
Յուրաքանչյուր քննությանը հատկացվել է 3 ժամ։
Գնահատականները հայտնի կդառնան քննության 5-րդ օրը, դրա հաջորդ օրն էլ բողոքարկումն է լինելու:
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննություններն անցկացվում են հունվարի 20-ից փետրվարի 4-ը։
Հաջորդ քննական օրը փետրվարի 3-ն է։ Այդ օրը նախատեսված է քննություն «Մաթեմատիկա» առարկայից։