ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը հայտարարում է ընդունելություն

ՍԹԵՄ դպրոց, բնագիտություն

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը 10-րդ դասարանի աշակերտների համար հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն՝ բնագիտամաթեմատիկական ուղղությամբ։

Բնագիտամաթեմատիկական ուղղության համար դիմորդները հանձնում են մեկ պարտադիր գրավոր քննություն՝ «Մաթեմատիկա» (Հանրահաշիվ, Երկրաչափություն), «Ֆիզիկա», «Քիմիա» կամ «Կենսաբանություն» առարկաներից որևէ մեկը (առարկայի ընտրությունը կատարում է դիմորդը)։

ՍԹԵՄ ուղղությամբ դասարաններում «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Քիմիա» և «Անգլերեն» առարկաների ուսուցումը կատարվում է «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագրի շրջանակում մշակված և սահմանված կարգով երաշխավորված հեղինակային ծրագրերով, իսկ մյուս առարկաների դասավանդումը՝ պետական առարկայական ծրագրերով։

Հանրապետական առարկայական օլիմպիադաների մրցանակակիրների ու միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակիցների ընդունելությունը կազմակերպվում է առանց քննության։

ԵՊՀ ավագ դպրոց դիմելու հնարավորություն ունեն ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։

2024-2025 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը կազմակերպվելու է հետևյալ ժամանակացույցով․

✅ էլեկտրոնային հայտադիմումի ընդունում՝ 18.03.2024 — 29.03.2024,
✅ ընդունելության քննություն՝ 15․04.2024 — 19․04.2024,
✅ գրավոր փուլի արդյունքների ամփոփում՝ 26․04.2024 — 1․05.2024,
✅ բողոքարկման փուլ՝ 02.05․2024 — 03․05․2024,
✅ հարցազրույցի անցկացման փուլ՝ 06.05.2024 — 10.05.2024,
✅ վերջնական արդյունքների հրապարակում՝ 17.05.2024։

Ընդունելության քննությունների քննաթերթիկները կազմվում են՝ հիմք ընդունելով համապատասխան առարկայի՝ հանրակրթական պետական ծրագրի մինչև 9-րդ դասարանի առաջին կիսամյակի նյութը։