ԳլխավորԼուր

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 1 տեղին հավակնում է 3 աշակերտ

ՍԹԵՄ դպրոց, բնագիտություն

Ավարտվել է ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության հայտադիմումների ընդունման գործընթացը, տեղեկանոմ ենք դպրոցի ֆեյսբուքյան էջից։

«ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սիրելի՛ դիմորդներ, ավարտվել է դպրոցի՝ 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության հայտադիմումների ընդունման գործընթացը։

Ստացված հայտադիմումների քանակը մի քանի անգամ ավելի է եղել նախասահմանված թվաքանակից, ուստի դպրոցի ընդունելության յուրաքանչյուր տեղի համար մրցակցությունը լինելու է երեք աշակերտների միջև։

Տեղեկացնենք, որ ապրիլի 22-ին կազմակերպվող քննության ժամի և անցկացման վայրի վերաբերյալ մանրամասները ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի ընդունող հանձնաժողովը կուղարկի դիմորդների՝ հայտադիմումի մեջ նշված էլհասցեներին։

Մաղթում ենք հաջողություն»,-նշված է հաղորդագրության մեջ։