Մարտի 1-ին՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կենտրոն վարչական շրջանի Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ հավելելով, որ գործարկվելու է համալսարանի էլեկտրական շչակը: