ԳլխավորԼուր

«Հայերեն բանավոր խոսքից տեքստ» տվյալների բազան համալրելու մրցույթ

Ձայնային տվյալների բազան համալրելու մրցույթ

«Հայերեն բանավոր խոսքից տեքստ» տվյալների բազան համալրելու նպատակով ԵՊՀ-ի և NVIDIA կազմակերպության հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 1-21-ը ներառյալ կանցկացվի մրցույթ: Այն միտված է հայերեն խոսքի ավտոմատ ճանաչման (ASR-Automatic Speech Recognition) բաց աղբյուր-համակարգը զարգացնելուն՝ հավաքագրելով կամավորական սկզբունքներով կատարված ձայնագրություններ։

Մասնակցելով այս նախաձեռնությանը՝ յուրաքանչյուր ուսանող իր ներդրումը կունենա հայերեն խոսքի ճանաչման արհեստական բանականության լավարկման գործում՝ օրական տրամադրելով ընդամենը 5 րոպե: Մասնակցելու համար անհրաժեշտ է՝

1) գրանցվել «Mozilla Common Voice» կայքէջում,

2) առցանց կատարել հայերեն ձայնագրման և վավերացման առաջադրանքներ,

3) արդյունքների էջի լուսանկարը ուղարկել մինչև փետրվարի 21-ը՝ ժամը 23:59-ը։

Մրցույթը կամփոփվի վերջնաժամկետից մեկ շաբաթ հետո, այնուհետև կկազմակերպվի հանդիպում մասնակիցների հետ։

Լավագույն մասնակիցներին նվերներով կպարգևատրի NVIDIA կազմակերպությունը։

Մասնակիցների միավորները հաշվարկվում են հետևյալ կերպ՝ 2* (ձայնագրված նախադասությունների թիվը) + (վավերացված նախադասությունների թիվը):

Մանրամասները՝ տեսանյութում։