ԵՊՀ-ում նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Աննա Հակոբյանի «Սեր և պատերազմ» գրքի շնորհանդեսը:
Գրքում զետեղված են սիրո թեմային նվիրված և Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող արձակ և չափածո ստեղծագործություններ:
Շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը, ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը, դասախոսներ, հյուրեր:
Աննա Հակոբյանը խոսելով գրքի մասին նշել է. «Գիրքը բաղկացած է երկու մասից. առաջին մասում զետեղված են սիրո մասին իմ բանաստեղծությունները, երկրորդում տեղ են գտել պատերազմի վերաբերյալ գործերս, պատմվածքներ իմ հուշերի, Հադրութի տան, այգու, բակի մասին»:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։