ԳլխավորԼուր

Նոյեմբերի 7-ին Երևանում շարժական պատվաստումային կետերը չեն գործելու

Նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին «Հիլլս» սպորտային համալիրում (Մոլդովական փողոց 27/1) կմեկնարկի «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Կիրակի օրը՝ նոյեմբերի 7-ին, մայրաքաղաքում գործող շարժական պատվաստումային կետերը չեն գործելու, ողջ պատվաստումային գործընթացն իրականացվելու է վերոնշյալ վայրում («Հիլլս» սպորտային համալիրում):

Comment here