ԳլխավորԼուր

Հանրային վայրեր այցելելը, այնուամենայնիվ, կդառնա պատվաստման սերտիֆիկատով կամ թեստով

QR կոդ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հունվարի 7-ին կամ 10-ին հրաման կհրապարակվի, որի համաձայն հանրային վայրեր՝ սննդի օբյեկտներ, մշակութային օջախներ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ:

Նա նշել է, որ թեստը պետք է լինի կամ ՊՇՌ՝ արված վերջին 72 ժամվա ընթացքում կամ ռապիդ՝ արված վերջին 24 ժամվա ընթացքում:

Նախարարի հրամանը ուժի մեջ կմտնի հրապարակվելուց հետո 15 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ նախապես հայտարարվում էր, որ սահմանափակումները կկիրառվեն 2022թ–ի հունվարի 1-ից։