ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պնդում է, որ ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Դումանյանը նշեց, որ այդ պարտադրանքը ֆիզիկապես ստիպելով չի լինի:
«Ուսուցիչը կարող է մտնել դասարան, եթե պատվաստված է կամ ամսական երկու անգամ հանձնում է ՊՇՌ թեստ: Նույնը վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմին, սակայն աշակերտներն ու ուսանողները պարտավոր չեն պատվաստվել: Ի վերջո, բոլորս պետք է գիտակցենք, որ պատվաստվելը կարևոր է»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը, եթե նրանք պատվաստված չեն։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։