ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ի դպրոցը շուրջ 500 աշակերտ ունի

Ուսումնական նոր տարին հանդիսավորությամբ և տոնական միջոցառմամբ առաջին դասարանցիների համար օգոստոսի 31-ին մեկնարկեց ՀՊՄՀ №57 հիմնական դպրոցում. այս տարի դպրոցն ունի երկու առաջին դասարան՝ 60 աշակերտ:

Դասերը կընթանան բնականոն ամենօրյա ռեժիմով՝ համաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ: Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին դասարանցիները, նախքան դասերի մեկնարկը, հասցրել էին լինել դպրոցում, դասասենյակներում, ծանոթանալ դասվարի հետ, անգամ զբաղվել նկարչությամբ։

Նա հույս հայտնեց, որ այս ուսումնական տարին կընթանա բնականոն հունով՝ առանց անակնկալների:

Գիտելիքի, գրի եւ դպրության օրը` սեպտեմբերի 1-ին դպրոցն իր դռները բացեց նաև բարձր դասարանցիների համար. աշակերտների ընդհանուր թիվը շուրջ 500 է. համալրումներ դպրոցում սպասվում են:

Comment here