ԳլխավորԼուր

Պարտադիր չէ ՊՇՌ թեստը գործատուին ներկայացնել հենց հոկտեմբերի 1-ին

Աշխատողների համար քովիդի թեստերը կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատը ներկայացնելը պարտադիր չէ հենց հոկտեմբերի 1-ին, թեև օրենքն ուժի մեջ է մտնում այդ օրվանից։

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնեել են, որ քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչև հոկտեմբերի 14-ը։

Այդ 14 օրերի ընթացքում էլ, եթե որևէ համապատասխան կառույց ստուգում անցկացնի, տնտեսվարողին կամ աշխատակցին տուգանելու իրավունք չի ունենա։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով սահմանվել է, որ ՀՀ աշխատողները հոկտեմբերի 1-ից պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։

Comment here