ԳլխավորԼուր

Արցախում կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 68-ի։

Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի:

Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, հաղթահարել է 43 քաղաքացի: Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում:

Comment here