ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

«Շիրակացու ճեմարան»-ին թույլատրվեց իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում թույլատրեց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը 2020/2021 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ եւ 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով, 3 տարի ժամկետով:

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կողմից «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը իրականացվում է 2014 թվականից: Ծրագրի 2016-2020թթ. 53 շրջանավարտներից 11-ը (կամ 20 %-ը) այլ երկրների քաղաքացիներ են, ընդ որում, նրանցից 10-ը՝ ազգությամբ հայ:

Comment here