Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ և ախտորոշվել է բարձր ջերմությամբ ուղեկցվող թոքաբորբ և ապա հաստատվել է COVID 19 համավարակ` կորոնավիրուս, տեղեկացնում են Գուգարաց թեմի դիվանից:
Սրբազան հայրը գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ, բուժումները կտևեն 15-20 օր: Իսկ այդ ընթացքում թեմի քահանահայրերը հավուր պատշաճի կշարունակեն կատարել բոլոր ծիսական ու վարչական պարտականությունները:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։