ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։
Կողմ է քվեարկել 71 պատգամավոր։ Դեմ եւ ձեռնպահ չի եղել։
Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ներկա չէին ԱԺ արտահերթ նիստին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։