ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով պատվաստումներն իրականացնում է նաև հանրային վայրերում տեղակայված շարժական կետերում:
Երևանի պետական համալսարանի բակում սեպտեմբերի 13-ին տեղակայվել է այդպիսի կետերից հերթականը:
Շարժական կետում կարող են պատվաստվել ոչ միայն ԵՊՀ աշխատակիցներն ու ուսանողները, այլև բոլոր ցանկացողները: Պատվաստումն անվճար է, և պատվաստվողն ինքն է ընտրում պատվաստանյութի տեսակը:
Շարժական կետի աշխատակիցները մինչև պատվաստելն անցկացնում են նախնական բժշկական զննություն և խորհրդատվություն, իսկ վերջում տեղեկացնում ցուցումների և հակացուցումների մասին:
Տեղեկացնենք, որ պատվաստվել ցանկացողները կարող են մոտենալ շարժական կետին՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։