ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 139692 դեպք, որոնցից 114990-ն` առողջացած, 2277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21842 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 522843 թեստավորում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Այսպիսով` երեկ կատարվել է 3398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք 1762 առողջացած և 23 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 583 է»:

 

Comment here