ԳլխավորԼուր

Էջմիածնում ախտահանվում են քաղաքային տրանսպորտը և ուսումնական հաստատությունները

Էջմիածնի քաղաքապետարանը ախտահանիչ միջոցառումներ է իրականացնում քաղաքային տրանսպորտում և ուսումնական հաստատություններում:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին հայտնել են Էջմիածնի քաղաքապետարանից:

«Երեկ ուսումնական հաստատություններում ախտահանիչ միջոցառումներ են իրականացվել: Մեզ մոտ նույնպես նմանատիպ գործողություններ ենք իրականացրել և շենքի տարբեր հատվածներում դրված են «ալկոգելի» սրվակներ: Էջմիածնում ունենք մեկ ներքաղաքային տրանսպորտի գիծ, որով երթևեկով մեքենաները երեկ, ինչպես նաև այսօր առավոտյան, ախտահանիչ միջոցներով մաքրվել են»,- նշել է քաղաքապետարանի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ևս երկու անձ, որոնք Էջմիածնի բնակիչներ են:

Comment here