ԳլխավորԽճանկար

Կորոնավիրուսի պանդեմիայից հետո նորաձեւ կդառնան գիշերազգեստներն ու խալաթները. Vogue

Նորաձեւության Vogue հանդեսի խմբագիրները կանխատեսում են, որ կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո կրկին նորաձեւ կդառանա գիշերազգեստը, տեղեկացնում է lenta.ru-ն։

Հանդեսում տպագրված հոդվածի հեղինակը կարծում է, որ  ընկերությունների մեծ մասի աշխատակիցներն ամբողջ աշխարհում ապրիլ ամիսը կանցկացնեն տանը, այդ պատճառով հարմարավետ, ազատ գիշերազգեստը կարող է մեծ պահանջարկ վայելել ինքնամեկուսացման ողջ ընթացքում։ Իսկ պանդեմիայի ավարտից հետո գիշերազգեստն արդեն դուրս կգա փողոց հանրահայտ բրենդային հագուստներ արտադրող ընկերությունների եւ բլոգերների ու մոդելների շնորհիվ։

Նշվում է նաեւ, որ տնից դուրս գիշերազգեստ կրելու միտումը նկատվել է դեռ մի քանի տարի առաջ՝ Նորաձեւության շաբաթվա ցուցադրությունների ժամանակ։

Իր հերթին նորաձեւության պատմության մասնագետ եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Վասիլեւը կարծում է, որ «գլամուրի» դարաշրջանն ավարտվել է, եւ աստիճանաբար ավելի հանրաճանաչ կդառնան երկար մազերն ու մորուքները, իսկ նորաձեւության աշխարհում իրենց տեղը կգրավեն գիշերազգեստներն ու խալաթները։

 

Comment here