Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում, տեղեկացնում է BBC-ն։
Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Պանդեմիա է կոչվում ուժեղ համաճարակը, երբ վարակիչ հիվանդությունը տարածվում է որեւէ երկրի ողջ տարածքում, հարեւան երկրներում, որոշ դեպքերում՝ աշխարհի բազմաթիվ պետություններում։
Վերջին տվյալներով՝ աշխարհի 114 պետություններում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 118 հազարի։ Մահացել է 4291 մարդ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։