ԱՄՆ մեկնող օտարերկրացիները նոյեմբերի 8-ից ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն COVID-19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են):
Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը ախտահանելը, լվանալը և այլն:
Comment here
You must be logged in to post a comment.