ԳլխավորԼուր

Վաղը կքննարկվի Հայաստանի որոշ շրջաններում արտակարգ դրություն մտցնելու հարցը

Վաղը կառավարությունում կքննարկվի հանրապետության որոշ շրջաններում արտակարգ դրություն մտցնելու հարցը, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ նշեց, որ «պետք է խնդրենք էջմիածինցիներին, որպեսզի ժամը 23.00-ից քաղաքից առկա 27 ելքերից օգտվեն միայն 3-ից, մնացածը կփակվեն։

Առաջինը Վաղարշապատ-Երեւան ճանապարհն է, որտեղ կլինի բուժկետ եւ ոստիկանական կետ։ Երկրորդը Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհն է եւ երրորդը՝ Վաղարշապատ-Մասիս ճանապարհը։ Մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն։ Պայմանը հետեւյալն է. տեղում ջերմաչափում կիրականացվի, ով ջերմություն կունենա, կխնդրենք ինքնամեկուսացվել»,-ասաց վարչապետը։

 

Comment here