ԳլխավորԼուր

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի

Հայաստանում կարանտինը եւս 6 ամսով կերկարաձգվի: Այս մասին «Sputnik Արմենիային» հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

4-ամսյա կարանտինը մինչեւ հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ մինչեւ այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Երկարաձգելու նախագիծն առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել է կառավարություն։

Առաջարկն, ըստ Ալինա Նիկողոսյանի, արել են՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը։

Նախագծի հաստատման դեպքում գործող հակահամաճարակային կանոնները կմնան ուժի մեջ՝ պարտադիր կլինի բաց եւ փակ տարածքներում դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելը։

Հունվարի 6-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 160853 է։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11695 մարդ, առողջացել են վարակվածներից 146576-ը։ Գրանցվել է մահվան 2890 դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 692 է։

Հիշեցնենք` մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։

Comment here