ԳլխավորԼուր

Ուսանողները դեռևս ստիպված չեն լինելու 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստ հանձնել, սակայն…

Հայաստանի բուհերում սովորող ուսանողները դեռևս ստիպված չեն լինելու 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստ հանձնել, սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնները գործելու են աշխատող քաղաքացիների համար, քանի որ, ըստ հետազոտությունների տվյալների, ամենից հաճախ կորոնավիրուսային վարակով հիվանդանում են 25-ից 55 տարեկան մարդիկ: Այդ իսկ պատճառով կարգավորումները դեռ չեն տարածվում ուսանողների վրա: Սակայն հաջորդիվ կքննարկվեն նաև այլ խմբերը՝ ելնելով համաճարակային իրավիճակից», – ասաց նա։

Հիշեցնենք, որ կարգավորումները չեն տարածվում նաեւ հղիների վրա։

Comment here