ԳլխավորԼուր

NBA-ի մրցաշրջանը դադարեցվել է. Ռուդի Գոբերտի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) «աստղ»  Ռուդի Գոբերտը դարձել է ամերիկացի առաջին մարզիկը, որը վարակվել է նոր կորոնավիրուսով, տեղեկացնում է vedomosti.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։ Այդ պատճառով NBA-ն հայտարարել է մրցաշրջանն անորոշ ժամանակով դադարեցնելու մասին։

Երկու օր առաջ, ծաղրելով NBA-ի նախազգուշական միջոցառումները, որոնց մեջ էր մտնում նաեւ լրագրողներից հեռավորություն պահպանելը, Գոբերտը ձեռք էր տվել իր առջեւ դրված բոլոր ձայնագրող սարքերին ու միկրոֆոններին։

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1237 դեպք 41 նահանգում եւ Կոլումբիա օկրուգում։ Մահացել է 37 մարդ։

 

Comment here