Իտալիայում բոլոր խանութները, բացառությամբ մթերային խանութների եւ դեղատների, փակվում են կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Փակվում են նաեւ բոլոր ռեստորաններն ու բարերը։ Հնարավոր Է կերակրի առաքումը տուն:
Շարունակում են գործել հասարակական տրանսպորտը եւ մի շարք հիմնական ծառայություններ, ներառյալ բանկերն ու ապահովագրական ընկերությունները։
Նա գործատուներին կոչ է արել աշխատակիցներին ուղարկել արձակուրդ եւ կազմակերպել հեռավար աշխատանք:
Մարտի 10-ից Իտալիայում գործում են խիստ կարանտինային միջոցներ, այդ թվում՝ բնակչության տեղաշարժի արգելք առանց ծանրակշիռ պատճառի:
Վերջին տվյալների համաձայն՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 12 հազար դեպք, 1045 մարդ ապաքինվել է, մահացել է ավելի քանի 800-ը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։