ԳլխավորԼուր

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 մլն-ը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 92 հազարը: Հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն ավելի քան 406 հազար է: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 461 հազար մարդ:

Վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ը՝ 2 միլիոն 7 հազար: Այստեղ մահացածների թիվը 112 հազար 469 է: Երկրորդ տեղում է Բրազիլիան՝ 691 հազար 962 դեպք, 37 հազար մահ: Երրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 467 հազար 673 մարդ, մահացել է 5 հազար 859-ը:

 

Comment here