ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք է գրանցվել

Հունիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 211-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Տեղեկացնենք, որ ԱՆ խոսնակը երեկ հայտարարել էր, որ հունիսի 7-ին քիչ թեստեր են արվելու՝ թեստավորման կենտրոններից մեկում ախտահանման աշխատանքներ կատարելու պատճառով։

Comment here