Հոկտեմբերի 1-ից կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխելուն ուղղված կանոնները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք առաջին անգամ կտուգանվեն 10-20 000, իսկ իրավաբանական անձինք՝ 40-120 000 դրամով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը:
Խախտումները սահմանված են առողջապահության նախարարի 17–Ն հրամանում։ Համաձայն հրամանի` տարածքները պարբերաբար պետք է ախտահանվեն, աշխատակիցները երկու անգամ ջերմաչափվեն, նրանք պետք է կրեն դիմակներ, մարդկային կուտակումները արգելված են, հազացող, ջերմություն, հարբուխ կամ դժվարաշնչություն ունեցող աշխատակիցները պետք է անմիջապես ուղարկվեն տուն։ Հակառակ դեպքում գործատուն տուգանվելու է 40-120 հազար դրամով։
Բացի այդ, հոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն և թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին:
Այս որոշմանը չհետևող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, և նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը, քանի որ գործատուի նկատմամբ կարող են տույժեր և տուգանքներ կիրառվել որոշմանը չհետևելու համար:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։