ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով վարակվածների թվում կան դպրոցահասակ երեխաներ. բոլորի ինքնազգացողությունը լավ է

Բուժաշխատող, բուժքույր

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվում կան դպրոցահասակ երեխաներ, բոլորն իրենց լավ են զգում: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ վարակվածների թվում կա երկու ամսական երեխա:

«Երկու ամսական երեխա հաստատ չունենք, դպրոցահասակ երեխաներ կան, սակայն նրանք հիմա իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ»,-ասաց Թորոսյանը:

Նա նկատեց` աշխարհում մոտ 500 հազարի է հասնում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ակայն երեխաների մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում կամ գիտական հոդված չկա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա երեխաների շրջանում մի խումբ, որը ռիսկային խմբից դուրս է` նախարարն ասաց, երբ նշում են որևէ տարիքային խմբի ավելի քիչ խոցելի լինելու մասին, նկատի ունեն այդ տարիքային խմբի առողջ երեխաներին:

Հայաստանում մարտի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: 

Comment here