ԳլխավորԼուր

Իսրայելում հազարից ավելի դպրոցականների են մեկուսացրել կորոնավիրուսի պատճառով

Հազարից ավելի իսրայելցի դպրոցականներ կարանտինի են ենթարկվել Իսրայելի առողջապահության նախարարության ցուցումով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Բրեների շրջանային խորհրդի դպրոցի սովորողները մեկուսացվել են, քանի որ 9-րդ դասարանի աշակերտներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։

Դպրոցականը COVID-19-ով վարակվել է խաղալիքների խանութում, որտեղ աշխատում էր Իտալիայում կորոնավիրուսով վարակված մի իսրայելացի:

Ընդհանուր առմամբ Իսրայելում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 15 դեպք։

 

Comment here