ԳլխավորԼուր

ԲՈՒՀ-երին հրահանգվել է խստացնել կանխարգելիչ միջոցառումները

Կոնսերվատորիա

Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտորատից տեղեկացնում են, որ կայացել է ՀՀ Առողջապահության ու ԿԳՄՍ նախարարների և ռեկտորների հանդիպումը` նվիրված համաճարակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպմանը։

ԲՈՒՀ-երին հրահանգվել է խստացնել կանխարգելիչ միջոցառումները՝ հնարավորինս պաշպանված լինելու և տուգանքներից խուսափելու համար։ ԵՊԿ ռեկտորատի որոշման համաձայն՝ ԲՈՒՀ-ում շարունակում են աշխատել հիբրիդային ձևաչափով։ Այն է՝

— Անհատական մասնագիտական և անսամբլային դասերն կանցնեն կոնսերվատորիայում՝ առկա (ուսանող – դասախոս փոխադարձ համաձայնության պայմանով),

— Դասախոսությունները կընթանան առցանց ձևաչափով (ներառյալ՝ առաջին կուրսի տեսական դասընթացները),

— Բոլոր երգչախմբերը և նվագախմբերը ապրիլի 5-ից երկու շաբաթով դադարեցնում են պարապմունքները,

Գրադարանի աշխատանքային ժամերը կլինեն 12։00 – 16։00,

ԵՊԿ վարչական մասը գլխավորապես կաշխատի հեռավար, առկա ձևաչափը՝ հերթափոխով։

 

Comment here