ԳլխավորԼուր

Հայաստանում ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային ցուցակների

ՀՀ ազգային ժողովը 82 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակներն ու ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով:

Այսպիսով` նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակները: Այս փոփոխությունից հետո քաղաքացին ընտրատեղամասում ընտրելու է միայն քաղաքական ուժին՝ քվեաթերթիկներից ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու է քվեատուփը:

Մինչև այդ ևս գործում էր համամասնական ընտրակարգ, սակայն ռեյտինգային համակարգի համադրությամբ՝ այսինքն` ռեյտինգային ցուցակներով:

ԱԺ-ում նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ այն դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը:

Comment here