ԳլխավորԼուր

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. նախնական տվյալներ

Հայաստանում  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող  2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 281 հազար  174 քաղաքացի կամ 49,4 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հայաստանի Հանրապետությունում 08:00-ից 20.00-ն տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցել  է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված էր 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։

Comment here