ԳլխավորԼուր

Հայաստանում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38,17 տոկոսը

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 989 հազար 972 քաղաքացի կամ ընտրողների 38,17 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

2018 ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 025 002 մարդ կամ ընտրողների 39,54 տոկոսը։

Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։

Comment here