ԳլխավորԼուր

Հայաստանում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 26,82 տոկոսը

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 695 հազար 626 քաղաքացի կամ ընտրողների 26,82 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։

Համեմատության համար՝ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր 636 հազար 55 քաղաքացի կամ ընտրողների 24,53  տոկոսը:

Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։

Comment here